
Նոր հետազոտության համաձայն՝ շատ հեշտ է հաղթահարել քթի խրոնիկական արյունահոսությունները: Այդ պայքարում արդյունավետ կլինի նույնիսկ սովորական ֆիզիոլոգիական լուծույթը: Նրա ազդեցությունը ստուգել են այլ մասնագիտացված դեղերին զուգահեռ՝ կամավորների վրա փորձարկելու միջոցով: Այդ փորձի արդյունքները հրապարակված են Journal of the American Medical Association պարբերականում:
Փորձին մասնակցել է 121 կամավոր: Նրանցից շատերի քթից արյուն է եկել շաբաթը մեկ անգամ, մի քանիսի քթից՝ օրը 2 անգամից հաճախ:
Փորձը տևել է 12 շաբաթ: Այդ ընթացքում օրը 2 անգամ մասնակիցների քթի մեջ փչել են կա՛մ հատուկ դեղեր, կա՛մ ֆիզոլոգիական լուծույթ (ջուր +աղ):
Արդյունքում պարզվել է, որ աղային սփրեյը նույնքան արդյունավետ է, որքան մասնագիտացված դեղերը: Գիտնականները դա բացատրել են նրանով, որ բոլոր դեղերն էլ պարունակում են աղի լուծույթ, որը կանխում է քթի խոռոչի չորացումը: