Այսօր հեռուստադիտողների ուշադրությունը սևեռված է «Քավարան» հեռուստասերիալի վրա, քանի որ այն իր սյուժետային զարգացումներով մշտապես հետաքրքրություն է առաջացնում:
Սերիալում ներառված են այնպիսի դերասաններ, որոնք ինչ-որ չափով կոտրում են՝ մշտապես հեռուստաէկրաններին նույն դեմքերին տեսնելու հարկադրանքը: Իհարկե չեմ փորձի խոսել դերասանների խաղի մասին, քանի որ այնտեղ կան դերասաններ, ովքեր իրենց ոչ պրոֆեսիոնալ խաղով կարծես թե «խանգարում են» մյուսներին:
Սերիալում իր պրոֆեսիոնալ խաղով աչքի է ընկնում Քրիստի կերպարը մարմնավորող Վահե Զիրոյանը, ով մի քանի տարի առաջ մասնակցում էր «Հայաստանի Ձայն»-ը նախագծին, և պարզվում է, որ վերջինս բացի լավ դերասան լինելուց նաև ունի լավ ձայնային տվյալներ: