
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկությունում ևս երկու գործիքներին վրա եզրափակիչում կպայքարի մեդալների համար:
Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկերի և զուգափայտերի վարժությունների որակավորման փուլի արգելքը հաղթահարեց նաև Արթուր Դավթյանը:
Ավելի վաղ, Հայաստանը ներկայացնող մարզիկներից 3-ն անցել են եզրափակիչ: Արթուր Դավթյանը եզրափակիչ է մտել նժույգթափեր և ազատ վարժություններ ձևերում, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը օղակների վարժությունում ևս կպայքարեն մեդալների համար: Որակավորման փուլը չի հաղթահարել Հարություն Մերդինյանը:
Գավաթի խաղարկության եզրափակիչները կկայանան ապրիլի 24-25-ին: