Կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը
Advertisement 1000 x 90

Կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մարտի 25-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխությանը ներկայացված են հայաստանյան երաժշտական կյանքի ցայտուն դրսևորումները, 2016 թվականի ընթացքում նշանակալի ձեռքբերումներ արձանագրած անհատ-կատարողները, ստեղծագործողներն ու ստեղծագործական կոլեկտիվները:

Մրցանակաբաշխությունը կկայանա հետևյալ անվանակարգերում.

Դասական երաժշտության ժանր

Լավագույն ալբոմ

Լավագույն երաժիշտ-կատարող

Լավագույն երաժշտախումբ

Ժողովրդական երաժշտության ժանր

Լավագույն ալբոմ

Լավագույն երաժիշտ-կատարող

Լավագույն երաժշտախումբ

Մասսայական երաժշտության ժանր

Լավագույն ալբոմ

Լավագույն փոփ երաժշտախումբ

Լավագույն ջազ երաժշտախումբ

Լավագույն ռոք երաժշտախումբ

Լավագույն երգիչ (ուհի)

Տարվա հիթ

Տարվա լավագույն տեսահոլովակ

Տարվա լավագույն համերգային ծրագիր

Կտրվեն նաև հատուկ մրցանակներ` երաժշտարվեստի տարբեր ոլորտներում նշանակալի ավանդի և հաջողությունների համար: