Մահացել է Խորհրդային Միության հերոս փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը
Advertisement 1000 x 90

Մահացել է Խորհրդային Միության հերոս փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը

Մարտի 24-ին կյանքի 95-րդ տարում մահացել է Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ վաստակավոր փորձարկիչ օդաչու ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը, որը նշանակալի ավանդ է ներդրել հայրենական ավիացիայի զարգացման գործում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի «ՄիԳ» ինքնաթիռաշինական կորպորացիայի մամուլի ծառայությունը:

«ՄիԳ» կորպորացիայի կոլեկտիվը խորը ցավակցություն է հայտնում ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր մոտիկից գիտեին Ստեփան Անաստասովիչին: Կյանքից նրա հեռանալը կորուստ է հայրենական ողջ ավիացիայի համար: Նա երկար ու արժանավայել կյանք ապրեց: Նրա անունն ընդմիշտ կմնա ավիացիայի պատմության և մեր հիշողության մեջ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: