ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 24-ին, ժամը 16:41-ին տեղեկություն է ստացել, որ մարտի 12-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասի Երիտասարդական փողոցի 1-ին անցումի տներից մեկի բնակիչ՝ 1988 թ. ծնված Կ. Ա.-ը, որն ունի հոգեկան խանգարումներ, Վանաձոր մեկնելու նպատակով տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել. վերջինիս որոնողական աշխատանքները վերսկսելու համար ան հրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները Տանձուտ գետի երկայնքով (մոտ 6 կմ)՝ Վանաձորի նախկին «Էլեկտրոն» գործարանի ափամերձ հատվածից մինչև Վանաձորի ավտոկայանի ափամերձ շրջան, իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Աշխատանքները դադարեցվել են վատ տեսանելիության պատճառով:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: