Մարտի 24-ին իր հայրենի Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում կայացած հանդիպման ժամանակ հայտնի միկրովիրաբույժ, ԱԺ պատգամավորության թեկնածու Արտավազդ Սահակյանն ասաց, որ ԱՄՆ-ում, աշխարհի շատ երկրներում է ճամփորդել, ամենուր ձեռնարկատերերը հրեաները և հայերն են:
Խոսելով Հայաստանի առաջ ծառացած լուրջ խնդիրների առաջ՝ նա ասաց. «Վերջերս, ցավով եմ ասում, բավական տաղանդավոր հրեան ինձ բառացի ասաց ՝ 20 տարի հետո Հայաստան չի լինելու: Ես ասում եմ՝ ինչու չի լինելու: Նա ասում է՝ մերոնք մտածում են Իսրայելի մասին, հայերդ մեզնից պակաս տաղանդավոր չեք, բոլորդ մտածում եք ձեր գրպանի մասին, մեծ-մեծ խոսելու մասին, Հայաստանը հայաթափ է լինում: Սրանք հարցեր են, որ պետք է բոլորս մտածեն»: