Արյունոտ միջադեպ Թուրքիա-Հայաստան հանդիպման ժամանակ
Advertisement 1000 x 90

Արյունոտ միջադեպ Թուրքիա-Հայաստան հանդիպման ժամանակ

Այս պահին Անթալիայում ընթանում է մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության Էլիտ-ռաունդի Թուրքիա-Հայաստան հանդիպումը: 26-րդ րոպեին Աթալայ Բաբաջանը բացեց հաշիվը, իսկ երկու րոպե անց տեղի ունեցավ բավական տգեղ միջադեպ:

Թուրք ֆուտբոլիստ Մալիկ Քարահմեթը ակնհայտ կերպով հարվածեց մեր հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանին:

Կողմերի միջև քաշքշուկ սկսվեց ինչի հետևանքով խաղը մոտ 5 րոպեով ընդհատվեց: Եղիազարյանի մոտ գլխի հատվածում արնահոսություն սկսվեց: Բուժօգնություն ստանալուց հետո ՀՀ հավաքականի ավագը վիրակապով վերադարձավ խաղադաշտ: 36-րդ րոպեին մեր հավաքականի ավագ Կարեն Հովհաննիսյանը գրավեց սեփական դարպասը:

slaq.am