Հրշեջները կատարել են 112-ամյա ֆրանսուհու երազանքը
Advertisement 1000 x 90

Հրշեջները կատարել են 112-ամյա ֆրանսուհու երազանքը

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի հրշեջ բրիգադը կատարել է երկրի ամենատարեց բնակիչներից մեկի երազանքը` ծննդյան 112-րդ տարեդարձին նրան շրջելու տանելով հրշեջ մեքենայով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մատիլդա Լարտիգը ծնվել է 1905 թվականի մարտի 24-ին: Ֆրանսիացի երկարակյացների ցուցակում նա զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը: Իր երկար կյանքի ընթացքում նա վերապրել է երկու համաշխարհային պատերազմ, 17 նախագահ, եղել է առաջին կանանցից մեկը, ով ստացել է վարորդական իրավունք, սակայն մինչև վերջերս միայն երազել է նստել հրշեջ մեքենայի կաբինայում:

Մադամ Լարտիգի անկեղծ ցանկության մասին հրշեջներին հայտնել են Մոնպելյեի տարեցների տան աշխատակիցները: Հրշեջ բրիգադը հոբելյարի մոտ է եկել կեսօրին` նստեցնելով մեքենան ու տանելով քաղաքով մեկ շրջելու:



Նման նյութեր