Թութանհամոնի տատիկի արձանը գտել է հայ գաղթականների թոռնուհին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թութանհամոնի տատիկի արձանը գտել է հայ գաղթականների թոռնուհին

Հայազգի հնագետ Խուրիգ Սուրուզյանի ղեկավարությամբ արշավախումբը Կոմ-Էլ-Հեթանում անցկացրած հետազոտությունների ժամանակ գտել է Տիա թագուհու արձանը: Նա համարվում է հռչակավոր Թութանհամոն փարավոնի տատիկը: Արձանը մասնագետները պատահաբար գտել են նրա ամուսնու՝ Ամենխոտեպ 3-ի դամբարանում: Հայ գիտնականը հավաստիացնում է, որ գտածոն գտնվում է բավարար վիճակում: Պահպանվել է անգամ վրայի ներկը:

Խուրիգ Սուրուզյանը համարվում է առաջատար եգիպտագետ, ղեկավարում է Կոմ-Էլ-Հեթանի դամբարանների ուսումնասիրության գիտական արշավախումբը: Նա ծնվել է Բաղդադում, Ցեղասպանությունից հետո Միջագետքում ծվարած հայ գաղթականների ընտանիքում:

Եղել է տարբեր գիտական արշավախմբերում: Նրա գտածոներից շատերը գտնվում են Լուվրում, Քահիրեի Եգիպտական թանգարանում: Նրա ամուսինը հայտնի եգիպտագետ Ռայներ Շտադելմանն է:

rusarminfo.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը