Տոկիոյի ոստիկանությունը պարզում է ագռավների զանգվածային սատկելու պատճառները
Advertisement 1000 x 90

Տոկիոյի ոստիկանությունը պարզում է ագռավների զանգվածային սատկելու պատճառները

Տոկիոյի ոստիկանությունը փորձում է պարզել քաղաքի զբոսայգիներից մեկում մի քանի տասնյակ ագռավի սատկելու պատճառը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ձյոխոկուտյույու զբոսայգում մարտի 24-ին հայտնաբերվել է 46 սատկած ագռավ: Ոստիկանությունը զբոսայգին փակել է այցելուների համար:

Այգում հերթապահություն իրականացնող ոստիկանը մարտի 25-ին հայտնել է, որ ականտես է եղել, թե ինչպես է ծառից ցած ընկնում սատկած ագռավը: Այնուհետև այգում հայտնաբերվել են ևս 20 սատկած թռչուն:

Թռչնագրիպի հայտնաբերման համար անցկացված հետազոտությունը բացասական պատասխան է տվել: Ակնկալվում է նոր ուսումնասիրություն իրականացնել թունավոր նյութերի առկայությունը ստուգելու նպատակով:



Նման նյութեր