Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մի խումբ զինված անձինք հարձակվել են տեղի ոստիկանության վրա` գլխատելով 40 ոստիկանի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակումն իրականացրել է «Կամուինա Նսալու» խմբավորումը: Խմբավորման անդամները առևանգել են ոստիկանական զենքերն ու ավտոմեքենաները: