Երբ իմունային համակարգը պայքարում է հիվանդության դեմ, նրան էներգիայի աղբյուրներ են հարկավոր։ Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ հոգնածությունը բազմաթիվ հիվանդությունների նախանշան կարող է լինել։ Zdorovie.com կայքը ներկայացրել է 8 հիվանդություն, որոնց դեպքում հոգնածությունը կարևոր նշաններից մեկն է։
Պասիվ վահանաձև գեղձ
Սա հիվանդների շրջանում հոգնածության ամենատարածված նշաններից մեկն է։ Վահանաձև գեղձը գտնվում է իրանում և օրգանիզմում կարգավորում է մի շարք գործառույթներ՝ սկսած էներգիայի մակարդակից մինչև նյութափոխանակության արագություն և իմունային համակարգի աշխատանք։ Վահանաձև գեղձի աշխատաքի խանգարումները շատ տարածված են։ Դրա հետ խնդիր ունենալու դեպքում հոգնածությանը գումարվում են քաշի ավելացումը, փորկապությունը, մաշկի չորությունը, ցրտի մշտական զգացումը։
Մակերիկամի անբավարարություն
Չնայած սա վահանաձև գեղձի խնդիրների համեմատ հազվադեպ է հանդիպում, բայց այս դեպքում ևս հիվանդները հաճախ են բողոքում հոգնածությունից։ Այս դեպքում մակերիկամն ամբողջ ուժով չի աշխատում։ Հոգնածությանը միանում են նաև գլխապտույտը, քաշի կորուստը, ցավերը որովայնի հատվածում, և այլն։
Քրոնիկական հոգնածության սինդրոմ
Այս դեպքում հոգնածությունը գրեթե բոլոր գործողությունները վերածում է անիրականանալի գործողությունների։ Ցավերն ու մթագնած գիտակցությունը հաճախ ուղեկցում են այս հիվանդությանը։ Փորձագետները կարծում են, որ պատճառը բորբոքային պրոցեսներն են։
Անեմիա
Ըստ մասնագետների՝ անեմիայի տարբեր տեսակներ կան, բայց դրանց բոլորին միավորում է հոգնածության զգացումը։ Այս դեպքում օրգանիզմին չի բավականացնում երկաթը կամ վիտամին B12-ը։
Դիաբետ
Սա առաջին և կայուն նախանշաններից մեկն է։ Օրգանիզմը մշտապես փորձում է նորմալացնել շաքարի մակարդակը, ինչը կարող է հանգեցնել ուժերի կորստի։
Կլինիկական դեպրեսիա
Ուղեղի աշխատանքի խանգարումը կարող է հանգեցնել վատ տրամադրության և հոգնածության։ Կարող են ուղեկցել նաև տխրությունը, ախորժակի կորուստը, ուշադրության կենտրոնացման խնդիրները։
Էնդոկարդիտ
Բացի հոգնածությունից՝ այս հիվանդության նշաններն են նաև ջերմությունն ու սարսուռը։
Ապնոէ
Չնայած սա կյանքի համար վտանգ չի ներկայացնում, խանգարվում են քնի բնական ցիկլերը, ինչը հանգեցնում է հոգնածության զգացման։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը