Դափնու մոգական հատկությունների մասին գիտեին դեռ հին հույներն ու հռոմեացիները: Առեղծվածը փաստում է, որ ինչ-որ ժամանակ Ապոլոնը սիրել է հիասքանչ հավերժահարս Դափնային: Աղջիկը նրան փոխադարձությամբ չի պատասխանել, բայց արևի լույսի աստվածը շարունակել է հետևել նրան: Դափնան համոզում է հորը վերածել իրեն դափնու թփի, որպեսզի փրկվի Ապոլոնից:
Այդ ժամանակվանից դափնին շատ ժողովուրդների համար դարձել է սիրելի բույս: Համարվում է, որ այդ բույսը բերում է հաղթանակ, երջանկություն, փող և հաջողություն:
Ինչպես փողը և հարստությունը տուն գրավել
Բաղադրիչներ
1. Սխտոր – 7 ատամիկ
2. Դափնու տերև – 7 հատ
3. Հանքային ջուր – 1 լ
Պատրաստման եղանակը
1. Վերցնել շիշ կամ բանկա, մեջը լցնել հանքային ջուրը և ավելացնել 7 ատամիկ սխտորը:
2. Հետո ավելացնել դափնու 7 տերևները: Շիշը փակել խցանով:
3. Թաքցնել շիշը տան ինչ-որ ծածուկ անկյունում: Սրանից հետո դափնու տերևների և սխտորի թուրմը մագնիսի նման դեպի իրեն կձգի հաջողությունը և փողը:
Որպեսզի հաջողությունը և փողը իսկապես գան տուն, հավատացեք Ձեր երազանքներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը