Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանի խորհուրդները
Այն օրվանից, երբ համակարգիչը, բջջային հեռախոսը, I-phone, i-pad և մնացած i-երը ներխուժեցին մեր կյանք, և մեր կյանքը դարձավ ավելի համակարգված, տուժեցին ոչ միայն մեր բարեկամներն ու ընկերները, որովհետև մեզ այլևս չեն տեսնում կամ տեսնում են միայն on line, այլ նաև մեր աչքերը, այս դեպքում, որովհետև ոչ միայն նորից on line են տեսնում, այլև խավար, վատ և «լողացող»:
Համակարգիչ օգտագործողների ավելի քան 90%-ն ունի Համակարգչային Տեսողության Ախտանիշ /ՀՏԱ/, որին հատուկ են աչքերի ծակծկոցը, կամ այրող ցավի զգացողությունը, գլխացավերը, մեջքի կամ վզի ցավը, լույսի նկատմամբ աչքի զգայունության բարձրացումը, պատկերները խավար կամ լողացող տեսնելը:
Ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս թուլացնել տեսողության լարվածությունը:
Մի քանի պարզ քայլ
1. Դիտման անկյուն. Ճիշտ դիտման կետը նվազագույնի կհասցնի տեսողության վրա ընկած լարվածությունը: Պետք է մոնիտորի կենտրոնական մասը ձեր դիտակետից լինի 50-75 սմ հեռավորության վրա և 10-13 սմ ցածր:
2. Մոնիտորի պայծառ լույսը ավելի է լարում աչքերը, եթե հնարավոր է լույսը թուլացրեք, հնարավորության դեպքում տպեք այն տեքստը, որը անհրաժեշտ է կարդալ և թղթից կարդացեք, կամ ճառագայթներից պաշտպանող էկրան տեղադրեք, եթե արդեն տեսողության հետ խնդիրներ ունեք և առանց ակնոցի անհնարին է, հատուկ համակարգչով աշխատելու համար ակնոց գնեք:
3. Եթե երկար ժամանակ ստիպված եք նստել համակարգչի առջև, 20 րոպեն մեկ անհրաժեշտ է հայացքը ուղղել մեկ այլ հեռավոր առարկայի և 20 վայրկյան նայել այդ առարկային, որպեսզի աչքերը հանգստանան և կենտրոնանան մեկ այլ հեռավորության վրա: Իսկ 2-ժամյա անդադար աշխատանքից հոտո, նույն բանը կրրկնել 15 րոպե:
4. Հաճախ թարթեք: Մարդու աչքը պետք է միշտ խոնավ մնա, սակայն համակարգիչը ստիպում է, որ այս բնական գործընթացը վերահսկվի, քանի որ, մոնիտորին նայելով, մարդ մոռանում է ինչպես ժամանակի, այնպես էլ թարթելու մասին:
5. Մշտապես ստուգեք Ձեր տեսողությունը մասնաագետի մոտ: Եթե զգում եք փոփոխություններ անհապաղ դիմեք մասնագետի: