Մարտի 26-ին Ստեփան Շահումյանի անվան հրապարակում անցկացվել է «Drift Show Yerevan»-ը:
Շոուն կազմակերպվել է «STR» ակումբի կողմից: Armsport.am-ի հետ զրույցում ակումբի նախագահ Արսեն Մանուկյանը ներկայացրել է միջացառման մանրամասները.
«Միջոցառումը նվիրված է կանանց միամսյակին: Շոուի սկզբում կին վարորդները մասնակցել են ձևավոր վարման առաջադրանքին, իսկ 2-րդ հատվածում տղաները ցուցադրել են դրիֆթ շոու:
Ավտոսպորտն ենք ցանկանում խթանել: Մեր կազմակերպած շոուին մասնակցել են մոտ 25 տղա, 6 աղջիկ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր աջակիցներին»:
Արսենը նշեց, որ միջոցառումները շարունակական են լինելու, այս տարի սպասվում են 12 միջոցառումներ:
armsport.am