Դերասան Գոռ Հակոբյանը չի դադարում երաժշտական գործունեությունը։ Նկարահանումներին և ներկայացումներին զուգահեռ նա ստեղծագործում է և պարբերաբար նոր երգեր հանձնում լսարանի դատին։ Գոռի հեղինակային նոր աշխատանքը կոչվում է «Սիրտն իմ», որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան կկայան Ապրիլի 7–ին։
Tert.em Life-ը ներկա է եղել տեսահոլովակի նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում առաջին լուսանկարաները նկարահանման հրապարակից։
«Երգն ավելի դանդաղ ռիթմ ունի, քան իմ նախորդ երկու երգերը։ Երաշտությունն ու բառերը ես եմ գրել, գործիքավորումն արել է իմ շատ լավ ընկերը՝ Հով Գրիգորյանը։ Տեսահոլովակի սյուժետային գծերն ավելի փիլիսոփայական են։ Տեսահոլովակը նկարել ենք մի տաղավարում։ Չենք ցանկացել բոլորի նման ցույց տալ «ննջասենյակում բարձին լացող աղջկա»»,– պատմեց Գոռը։
Գոռը գրում է ոչ միայն իր, այլև այլ երգիչների համար։ «Երգեր կան որոնք գրելիս հասկանում եմ, որ դրանք կսազեն ինձ, հետևաբար ինքս եմ կատարում։ Կան նաև այնպիսի երգեր, որոնք գրելիս ակնթարթորեն հասկանում եմ, թե ում համար եմ գրում։ Երգ գրելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, որ լինի լսելի, հաճելի և կոմերցիոն»,– ասաց երգիչը։
Գոռը նշեց, որ երգչի կարիերան այս պահին բուռն աշխատանքային փուլում է. այս տեսահոլովակը չավարտած արդեն զբաղվում են նոր երգի աշխատանքներով։ «Ամենայան հավանակոնւթյամբ, հաջորդ աշխատաքս կներկայացնեմ հունիս-հուլիս ամիսներին։ Այս տարի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ պլանավորում ենք ևս մեկ-երկու տեսահոլովակ ներկայացնել»,– եզրափակեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am