«Ես կարող եմ ձեզ մի լուր էլ ասել, որ իրոք ես փշաքաղվել եմ». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ես կարող եմ ձեզ մի լուր էլ ասել, որ իրոք ես փշաքաղվել եմ». Գագիկ Ծառուկյան

«Դուք էլ տեսնելով այս ֆիլմերը, որ իրականություն է, այս քարոզարշավի ժամանակ է տեղի ունեցել, իհարկե, հնարավոր չի եղել ամբողջը ցույց տալ, բայց ամենակարևորը՝ իրոք տեսնում եք ժողովրդի անվերապահ վստահությունը, որ հավատում են, սպասում են մի լույսի ճանապարհի, որը մենք պետք է միասնական իրականացնենք և այդ հնարավորությունը մեր ժողովրդին ստեղծենք ու այդ հնարավորությունը մեր ժողովրդին տանք։ Այս անգամ անվերապահ է այդ վստահությունն ու հավատը, որ հույս են կապում ու սպասում են»,- այսօր Երևանի Մարզահամերգային համալիրում մարզային քարոզարշավի արդյունքներն ամփոփելու ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ այդ նույն մարզային այցելությունների մասին շուրջ 1 ժամանոց ֆիլմի դիտումից հետո։

Ըստ նրա՝ քարից էլ լինես, չես դիմանա մարդկանց խնդիրներին։ Ծառուկյանը նշեց, որ Եվրոպայի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ եկել ու ողջունել են իրեն ու իր ծրագիրը.

«Ես կարող եմ ձեզ մի լուր էլ ասել, որ իրոք ես փշաքաղվել եմ. տեսնելով իմ գործընկերի այս անվերապահ վստահությունը ժողովրդի, այս ծանրության տակ որ մտել ենք,  տեսնելով, որ մենք հաղթելու ենք, ուրիշ ճանապարհ չկա, ժողովուրդը անվերապահ հավատում և վստահում ա, և իմ գործընկերները այս 5 օրվա մեջ զանգահարելով, դե պարզ ա, ես միշտ ասել եմ, որ առաջին հերթին 15 կետերը պետք է կատարենք, 15 կետերից հետո պետք է ներդրումներ անենք համապատասխան՝ ըստ ոլորտի, ըստ մարզերի, որ մարդիկ լիարժեք իմանան՝ ինչ ներդրում ա լինելու տարբեր ոլորտներում համապատասխան, որ մարդիկ կարողանան զբաղմունք ունենան, աշխատանք ունենան, և իմ գործընկերները, ես ասեմ, ես դեռ չեմ դիմել իրենց անհրաժեշտության դեպքում, այլ իրենք՝ ասելով, որ՝ մենք պատրաստ ենք, պարոն Ծառուկյան, 15 մլրդ դոլար ներդրում կատարելու մեր երկրում։ Ես ձեզ ազնվությամբ ասեմ՝ ես իրոք փշաքաղվել եմ։ Դա գալիս ա մարդու ապրածից, պահվածքից, վստահությունից, հավատքից։ Չեմ դիմել, որ դիմեմ, շատ ու շատ ընկերներ ունեմ աշխարհով մեկ։ Աստծու կամոք, որ եկավ հաղթանակի ժամանակը, իրենք իրենց ինքնաթիռներով կգան, կներկայանան, կասեն, որովհետև գիտեն, որ մեր ժողովուրդը լավ ժողովուրդ ա»։

«Ես ճիշտ եմ ապրել»,- հավելեց Գ. Ծառուկյանը՝ նշելով, որ որևէ սուտ խոստում չի տվել, այլ խոսել է միայն այն մասին, ինչը կարող է իրականացնել։ Ըստ նրա՝ ինքն իր թիմակիցներին արգելել է ցեխ շպրտել ուրիշ ուժերի վրա. «Ուժեղ մարդն այդպես պետք է լինի»։

Գ. Ծառուկյանը հայտարարեց, որ մեր երկրում ինքը թշնամի չունի, բայց նախանձողներ շատ ունի։ Նրա խոսքով՝ պետք է համակարգ փոխել, աշխարհի տարբեր երկրներից հրավիրել բարեփոխիչներին, իսկ վատ աշխատողը, եթե անգամ հարազատ կամ բարեկամ լինի, պետք է հեռացվի։

Գ. Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց իր թիմակիցներին, որ ամբողջ քարոզարշավի ժամանակ, անկախ ցրտից ու ձնից, կազմակերպել են ու իրականացրել են. «Այսօրվա ժապավենը տեսնելով՝ իրոք, մարմինդ փշաքավում ա»։

Նա նշեց, որ մնացել է ամենակարևորը՝ ընտրությունների ժամանակ հաշվարկել, թե քանի հոգի եկավ, ընտրեց, և 2 ժամը մեկ տեղեկացնել. «Մեզ ուրիշի ձայները պետք չեն, մենք մերի տերն ենք, պահելու ենք, պահպանենք»։

Գայանե Խաչատրյան



Նման նյութեր