
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստան-Ղազախստան հանդիպման 36-րդ վայրկյանին վնասվածք ստացավ հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը:
Նախնական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է, և հայ ֆուտբոլիստին երկար ժամանակ կպահանջվի վերականգնման համար:
Ըստ պորտուգալական Abola-ի՝ Ղազարյանն արդեն Մադեյրայում է, որտեղ էլ պատրաստվում է բուժզննում անցնել:
Ավելի վաղ ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը նշել էր, որ Ղազարյանի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Գևորգ Ղազարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա պետք է մեկներ Գերմանիա` հետազոտության: Ամենայն հավանականությամբ, Գևորգ Ղազարյանը կենթարկվի վիրահատության:
Սիրարփի Աղաբաբյան