Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» շատ են կիսապաշտպանները: Սա՝ հատկապես այս մրցաշրջանից առաջ իրականացված տրանսֆերների շնորհիվ: Այդ իսկ պատճառով կիսապաշտպանները միշտ պետք է քրտնաջան աշխատեն և ապացուցեն մարզչին, որ հենց իրենք պետք է լինեն մեկնարկային կազմում: Այս մասին մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստ Ջեսի Լինգարդը խոսել է Express-ի հետ:
Լինգարդը նշել է, որ մանչեսթերյան ակումբի նման ակումբներում միշտ պետք է պայքարել մեկնարկային կազմում տեղ ունենալու համար: Այդ իսկ պատճառով ֆուտբոլիստները մարզումային քաղց ունեն և ամեն ինչ անում են իրենց լավ դրսևորելու և մեկնարկային կազմում խաղալու համար:
«Մխիթարյանը, Իբրահիմովիչն ու Պոգբան հնչեղ անուններ են թիմում: Հաճելի է տեսնել, թե ինչերի են հասել նրանք, և, իհարկե, սովորել նրանցից: Հատկապես երիտասարդ ֆուտբոլիստները պետք է սովորեն նրանցից»,- նշել է Լինգարդը:
Սիրարփի Աղաբաբյան