Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին սպառնում է որակազրկում ՖԻՖԱ-ի կողմից:
Ըստ իսպանական մամուլի՝ Մեսսին վիրավորական խոսքեր է հնչեցրել մրցավարներից մեկի հասցեին: Այս իրադարձությունը տեղի է ունեցել Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի Արգենտինա-Չիլի խաղի ժամանակ, որտեղ տանտերերը հաղթեցին Մեսսիի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ:
ՖՒՖԱ-ն դիմել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիային և պահանջել է բացատրագիր ներկայացնել, ինչը կարող է ազդել ֆուտբոլային կառույցի որոշման վրա:
Սիրարփի Աղաբաբյան