Նիկոլ Փաշինյանը ներքին ուժ ունի՞. ՀՀԿ-ի «կոզրի տուզն» ու Տեր-Պետրոսյանի թեզերը. armtimes.com
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը ներքին ուժ ունի՞. ՀՀԿ-ի «կոզրի տուզն» ու Տեր-Պետրոսյանի թեզերը. armtimes.com

Լևոն Տեր-Պետրոսյանը «Հ1»-ի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ փայլուն ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության բանակցությունների էությունը: 45 րոպեի ընթացքում նա ամենամատչելի, լայն հասարակության համար ընկալելի լեզվով պատմական էքսկուրս կատարեց` հակամարտության ծագման օրերից մինչև մեր օրեր և մի փոքր էլ անցավ առաջ ու ապագան նկարագրեց: Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային պլատֆորմի վրա` պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների շրջանակներում:

Միջազգային իրավունքից շատ բան չենք հասկանում, բայց կարծես թե սույն մոտեցմամբ տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայում է և խախտվում է երկու սկզբունքների հիման վրա հարցը լուծելու միջազգային պայմանավորվածությունը:

Առաջին նախագահը, ինչպես մի քանի շաբաթ առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ասաց, որ այս սկզբունքների հիմքով սեղանին դրված փաստաթղթի կետերի մեծ մասի շուրջ կողմերը եկել են համաձայնության, մնացել է 2-3 կետ: Նախկինում գրել ենք, որ չհամաձայնեցված կետերը վերաբերում են Արցախի կարգավիճակին, հանրաքվեի անցկացման պայմաններին և տարածքները վերադարձնելու ժամանակացույցին:

Ինչպես հայտնի է, ներկայում անգամ բանակցություններ գոյություն չունեն, բայց որ պահին որ դրանք վերականգնվեն և ինչ ընթացք էլ ստանան, Հայաստանի քաղաքական ներկապնակում կլինեն անհրաժեշտ բոլոր ուղղությունների կրողներ` հողերը վերադարձնելու և խաղաղության կողմնակիցներ, հողերի վերադարձը բացառողներ, որոնք անգամ պատրաստ են ահաբեկչության գնալ հանուն այդ պլանի ձախողման, և ստատուս քվոյի պահպանման կողմնակիցներ: Ըստ անհրաժեշտության ցանկացած պահի այս ուղղություններից մեկը կարող է առաջին պլան բերվել:

Շաբաթ օրը Արցախում Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել զինծառայողների և նրանց ծնողների առջև և նախընտրական խաղասեղանին է նետել իր և իր կուսակցության`«կոզրի տուզը»: Պատերազմական երկրում դա գերագույն գլխավոր հրամանատարի տասնամյա փորձն է, հատկապես երբ այդ ընթացքում ակտիվ պատերազմական գործողություններ են եղել, որոնց հետքը դեռ շատ թարմ է մարդկանց հիշողության մեջ: Սարգսյանն իր ելույթում փորձել է առավելագույնս օգտագործել դա, նույնիսկ տարածքի կորուստը իր համար շահեկան դիրքերից է ներկայացրել: Սարգսյանի ելույթի ամենաինտիգային հատվածը, սակայն, հետևյալն է.

«Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»,-ասել է նա։

Տանիքների վրա քարոզարշավ անցկացրել է միայն «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը: Իսկ արդյո՞ք Փաշինյանը բավարար ներքին ուժ ունի «համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տալու համար»: Սա մի հարց է, որի շուրջ արժե մտածել, թեև դրա պատասխանը, կարծում ենք, շատերը վաղուց  ունեն:

Ամբողջությամբ՝ armtimes.com

 



Նման նյութեր