Վարդենյաց լեռնանցքը բացվել է
Advertisement 1000 x 90

Վարդենյաց լեռնանցքը բացվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում բացվել է Վարդենյաց լեռնանցքը:

Լեռնանցքը դեռևս դժվարանցնելի է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: