Նյու Յորքի իշխանությունները որոշել են չհանել «Անվեհեր աղջկա» բրոնզե արձանը, որը երեք շաբաթ առաջ Ուոլ Սթրիթում կանգեցրել են «Գրոհող ցուլի» դիմաց: Այն պլանավորել էին հանել ապրիլի սկզբին, բայց այն շատ է դուր եկել զբոսաշրջիներին և քաղաքի բնակիչներին: Այժմ արձանը տեղում կմնա առնվազն մինչև հաջորդ փետրվար, տեղեկացնում է BBC-ին:
Արձանը ներկայիս տեղում թողնելու որոշման մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն: Աղջկա արձանը, որը մարտի 8-ին կանգեցվել է որպես կանանց իրավահավասարության խորհրդանիշ, «շատ բան է նշանակում Նյու Յորքի բնակիչների համար», ասել է քաղաքագլուխը:
Ուրուգվայցի նկարչուհի Քրիստեն Վիզբալի ստեղծած արձանն Ուոլ Սթրիթում կանգնեցվել է State Street Global Advisors ընկերության պատվերով: Ընկերությունում ասում են, թե այն պետք է «խորհրդանշի ապագան», որտեղ չեն խախտվում կանանց իրավունքները: