Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին. life.panorama.am

Մոսկվաբնակ Անաստասիա Բրուխտին այս օրերին Երևանում է, քանի որ զբաղված է իր և Սուպեր Սաքոյի հետ համատեղ զուգերգի և տեսահոլովակի աշխատանքներով:

Life.panorama.am-ի հետ զրույցում Անաստասիան խոսել է նոր համագործակցության, Հայաստան տեղափոխվելու մտքերի և հայ ու հրեա ծնողների մասին:

«Հայաստանի հանդիսատեսից գուցե շատերը հիշեն իմ առաջին աշխատանքը, որը ներկայացրի նախորդ տարի: Այնպես ստացվեց, որ մեկ տարի շարունակ չկարողացա որևէ աշխատանք անել, քանի որ չունեի պրոդյուսեր ու միջոցներ: Սակայն հիմա շնորհակալ եմ Աստծուն, որ իմ ճանապարհին բերեց «B.a.r.o.n music»-ին՝ իմ պրոդյուսերին, նա կատարում է իմ բոլոր երազանքները: Հենց նրա շնորհիվ էլ շուտով կներկայացնեմ իմ նոր աշխատանքը»,- նշեց երգչուհին ու խոսեց զուգերգի մանրամասների մասին.

«Պրոդյուսերս շատ է հավանում Սուպեր Սաքոյին ու հենց նրա խորհրդով էլ մենք որոշեցինք միասին մի աշխատանք ներկայացնել: Հատկանշականն այնն է, որ Սաքոյին մենք դեռ չենք հանդիպել, իրարից առանձին ենք ձայնագրվել, անգամ տեսահոլովակն ենք իրարից հեռու նկարահանում, սակայն ապրելին Սաքոն Հայաստանում կլինի և կկայանա ոչ միայն մեր ծանոթությունն, այլև մեր զուգերգի պրեմիերան: Երգը կոչվում է «Ես քոնն եմ», հեղինակն է Աննա Հովները, ձայնագրությունը իրականցրել է Հայկոն, ի դեպ՝ Հայկոն նկարահանվել է նաև տեսահոլովակում, ինչի համար շատ ուրախ եմ»,- պատմեց Անաստասիան:

Տեսահոլովակի ռեժիսորն է Արսեն Երեմյանը.

«Մենք լիովին վստահում ենք Արսենին ու կարծում ենք, որ նա լավագույնն է Հայաստանում: Վստահ եմ՝ նա շատ գեղեցիկ աշխատանք է իրականացնելու, որի ականատեսը հեռուստադիտողը կլինի ապրիլի վերջին»,- հավելեց նա:

Ի դեպ, բացի այս զուգերգից, Անաստասիան մեկ այլ երգ էլ է պատրաստել.

«Երբ ես ու պրոդյուսերս սկսեցինք համագործակցել, որոշեցինք նախնական մի երգ ձայնագրել, որը կոչվում է «Девушка армянка»: Հետաքրքրականն այնն է, որ այս երգը միանգամից սիրվեց, ուստի որոշեցինք, որ դա էլ կունենա տեսահոլովակ: Սա ևս կնկարահանի Արսեն Երեմյանը, և պրեմիերան էլ չի ուշանա»,- նկատեց երգչուհին:

Խոսելով Մոսկվայում ծավալած իր գործունեության մասին՝ Անաստասիան պատմեց.

«Մինչև 12 տարեկանս Հայաստանում եմ ապրել: Արդեն 20 տարուց ավելի է, ինչ ապրում եմ Մոսկվայում: Ես դեռ մանկուց եմ երգել, հետագայում էլ ինձ այլ ոլորտում չտեսա: Այսօր էլ ես երգում եմ Մոսկվայում, ինչ ճանաչում են այնտեղի հայերը, մասնակցում եմ տարբեր միջոցառումների և ուրախ եմ, որ կարողանում եմ ինքնադրսևորվել»:

Անդրադառնալով արմատներին՝ երգչուհին նկատեց.

«Մայրս հայուհի է, հայրս՝ հրեա: Ես մայրիկիս հետ եմ մեծացել, նա շատ հայրենասեր է ու դա ինձ էլ է փոխանցել: Թեև հայկական ազգանուն չունեմ, բայց ես ինձ հայուհի եմ համարում, սիրում եմ Հայաստանն ու հայերին: Մորս պնդմամբ՝ Մոսկվայում ես շփվում եմ հիմնականում հայերի հետ: Իսկապես իմ մտերիմ ընկերների շրջանում գրեթե ռուսներ չկան, ավելին՝ այնտեղ մենք հայերով իրար խոսք ենք տվել, որ միայն հայերեն ենք խոսելու միմյանց հետ ու թերևս դա է պատճառը, որ ես ազատ խոսում եմ հայերեն»:

Վերջում հետաքրքրվելով, թե Անաստասիա Բրուխտին մտքեր չունի՞ մշտական բնակությամբ վերադառնալ Հայաստան, պատասխանեց.

«Այս կյանքում ամեն բան էլ հնարավոր է: Չեմ կարող ասել, կգա նման ժամանակ, թե ոչ, բայց այն, որ Հայաստանը շատ եմ սիրում և ինձ այստեղ լավ եմ զգում, դա հասատ է: Ոչինչ չեմ բացառում, Աստված առաջ»:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր