Մեծ Բրիտանիայում ԱՄՆ-ից կստացվի կիսաավտոմատ ռոբոտ, որն ստացել է Սեմ մականունը: Մեկ օրում այն կարող է երեք հազար աղյուսից պատ շարել, ինչը վեց անգամ գերազանցում է միջին վիճակագրական շինարարի հնարավորությունները, հաղորդում է Daily Mail-ը:
Բրիտանացի շինարարները զգուշանում են, որ կիսաավտոմատ մեքենայի համատարած ներդրումը կհանգեցնի բանվորների զանգվածային կրճատումների:
Սեմն ստեղծվել է ավելի քան երկու տարի առաջ Նյու Յորքի Construction Robotics ընկերության կողմից: Այդ ժամանակի ընթացքում այն հասցրել է փոխարինել հարյուրավոր շինարարների: