Վինձորի դղյակում ուժեղացվել են անվտանգության միջոցները
Advertisement 1000 x 90

Վինձորի դղյակում ուժեղացվել են անվտանգության միջոցները

Վինձորի դղյակի շուրջն անվտանգության նկատառումներով կկանգնեցվեն արգելափակոցներ: Ինչպես պարզաբանել է Թեմզայի հովտի ոստիկանության ներկայացուցիչ Սառա Գրեմը, արգելափակոցները պետք է լրացուցիչ պաշտպանություն ապահովեն մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար, տեղեկացնում է BBC-ին:

Նրա խոսքով՝ այս միջոցները ձեռնարկվում են վերջերս Վեսթմինսթերում տեղի ունեցած իրադարձությունների լույսով, որտեղ 52-ամյա բրիտանացի Խալիդ Մասուդը հարձակում գործեց անցորդների վրա և սպանեց ոստիկանին:

«Ես հուսով եմ, Վինձորում մարդիկ ըմբռնումով կվերաբերվեն արգելափակոցների տեղադրմանը և կհասկանան, թե ինչու է դա անհրաժեշտ»,- ասել է Սառա Գրեմը:

Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի է ենթարկել անցորդների և երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետև դանակը ձեռքին նետվել ոստիկանի վրա և փորձել է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել է իրավակարգի պահապանների կողմից:

Արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է չորս մարդ, տուժածների թիվը հասնում է մի քանի տասնյակի:

Սքոթլանդ-Յարդը միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողություն:

 



Նման նյութեր