Արծվիկը կմասնակցի «Եվրատեսիլ»-ին
Advertisement 1000 x 90

Արծվիկը կմասնակցի «Եվրատեսիլ»-ին

Ըստ ուկրաինական  «Обозреватель» պարբերականի`  ռուսական ԶԼՄ-ները թյուր հայտարարություն էին տարածել Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Գերաշենկոյի անունից` գրելով Արծվիկ Հարությունյանի՝ «Եվրատեսիլ»-ին չմասնակցելու հնարավոր արգելքի մասին:

«Обозреватель»-ը գրում է, որ նախարարն ասել է, որ պատրաստվում է ստուգել արդյոք մասնակիցներն այցելե՞լ են Ղրիմ, թե՞ ոչ, սակայն առանձնահատուկ Արծվիկի անունը չի նշվել:

Նշվում է, որ ըստ նախարարի` այս պահի դրությամբ Արծվիկի և մյուս մասնակիցների կողմից Ուկրաինայի օրենքի խախտման որևէ տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայություններն արգելել են Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա, հետևաբար` երգչուհին չի կարողանա մասնակցել  «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին:

Արգելքը երգչուհու համար կգործի երեք տարի։ «Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով նրա կողմից Ուկրաինայի Սահմանադրությունը խախտելու վերաբերյալ ստացված տեղեկությունները»,-գրել է Գիտլյանսկայան իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ ուկրաինական կողմի որոշման պատճառ է դարձել 2015 թվականի ամռանը Ղրիմում հաշմանդամություն ունեցող երեխաների համար համերգին երգչուհու մասնակցությունը:

asekose.am