Շարմազանովը Ծառուկյանին պատասխանեց աշուղ Ջիվանու ոճով
Advertisement 1000 x 90

Շարմազանովը Ծառուկյանին պատասխանեց աշուղ Ջիվանու ոճով

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե իր արտասահմանցի ընկերները պատրաստ են Հայաստանում 15 միլիարդ դոլարի ներդրումներ անել: Մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ փոխնախագահը Ծառուկյանի հայտարարությանը պատասխանեց աշուղ Ջիվանու ոճով: «Եթե մե րը 5 միլիարդ է, իրենցը 15 միլիարդ, շատ լավ: Ես Ջիվանու ոճով կպատասխանեմ` մեր բլուրը իր բարձր սարին վնաս չէ: Տա Աստված, որ մեր երկրում ներդրումները որքան հնարավոր է շատ լինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

Նա բոլոր հայերին` այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին, կոչ արեց անկախ ընտրությունների արդյունքներից խթանել ՀՀ-ում ներդրումների իրականացումը: «Անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կհասնի հաջողության, բոլորիս խնդիրը պետք է լինի խրախուսել մեր երկրում ներդրումների իրականացումը: Ես իմ բոլոր հայրենակիցներին, նաև պարոն Ծառուկյանին կոչ եմ անում անկախ ամեն ինչից նպաստել ներդրումների իրականացմանը, հատկապես եթե նման ընկերներ ունի»,- եզրափակեց Շարմազանովը:

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մարտի 28-ին դաշինքի քարոզարշավի ամփոփիչ միջոցառմանը հայտարարել էր, որ արտասահմանցի իր ընկերները պատրաստակամություն են հայտնել ՀՀ-ում 15 միլիարդ դոլարի ներդրումներ անել, եթե ինքը ընտրություններում հաջողության հասնի:



Նման նյութեր