«Վատ բան ասեմ…»
Advertisement 1000 x 90

«Վատ բան ասեմ…»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վատ բան ասեմ: Հայաստանն իր գոյությունը պահպանում է Արցախի չլուծված խնդրի պատճառով: Եթե այն լուծվի, ապա Հայաստանը «Միջազգային Հանրությանն» այլևս բացարձակապես չի հետաքրքրի, եթե անգամ Թուրքիան ու Ադրբեջանը միասին Հայաստանի հարցն էլ մեկ օրում վերջնականապես չլուծեն:

«Միջազգային Հանրությանը» ոչ թե Հայաստանն ու Արցախն է հետաքրքրում, այլ Թուրքիան ու Ադրբեջանը ու այդ կոնտեքստում է միայն Հայաստանը իրենից ինչ-որ բան ներկայացնում:
Սա ասում եմ «Միջազգային հանրության» տեսանկյունից խնդրին մոտենալով:

Ավելի վատ բան ասեմ, 1828-ին Ռուսաստանը սկսեց վերակենդանացնել Հայաստանը, արհեստականորեն, որպեսզի այն դառնա հարց Թուրքիայի և Կովկասի թաթարների համար:

Այլ հարց է, թե մենք որքանով ենք կարող այդ դերակատարությունից ձերբազատվել: Եթե կարողանանք անել, ապա միմիայն «Միջազգային Հանրության» կամքին հակառակ գնալու դեպքում:
Չգիտեմ որքանով հասկանալի բացատրեցի ասածս: Քարտեզին պետք է ուշադիր նայել»:



Նման նյութեր