BBC հեռուստաընկերության Հայաստանի և մի շարք այլ երկրների գրասենյակների ղեկավար Սերգեյ Ստանովկինը կարևորում է ոչ միայն Հայաստանի մասին գովազդող տեսահոլովակ նկարահանելը, այլ նաև դրա համար թիրախային լսարանի ընտրությունը: Մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ստանովկինը նշեց, որ շատ բան է կախված նկարահանվող տեսահոլովակի բովանդակությունից:
«Այն պետք է պարունակի բովանդակություն, սկիզբ, վերջ, լինի հիշվող և ներկայացնի Հայաստանի կոնկրետ մրցակցային առավելությունները: Հեշտ է ասել, որ Հայաստանն ունի գեղեցիկ բնություն, համապատասխան կլիմա, պատմություն, մարդիկ, սակայն մրցակցային առավելությունները պետք է լինեն գերակայությունների շարքում: Գեղարվեստական ժանրի ֆիլմերի ուղղությամբ Հայաստանն ակտիվ աշխատում է, ինչի արդյունքում երկիր են այցելում օտարերկրացիներ և նկարահանում են ֆիլմեր: Դրանք հիմնականում սկավառակների վրա ձայնագրվող 20-30 րոպեանոց ֆորմատի ֆիլմեր են, իսկ ո՞վքեր են դրա նք դիտում: Դրանք հետաքրքիր են կոնկրետ ռեժիսորի կամ կոնկրետ մարդու համար, ով ձայնագրել է այդ սկավառակները: Դուք գրավում եք պատմությամբ և հնագիտական պեղումներով: Շատ մարդիկ են գալիս, որպեսզի տեսնեն դրանք: Դուք ունեք նման թանգարաններ: Եթե այո, ուրեմն դրա վրա էլ է պետք շեշտ դնել»,- ասաց նա:
BBC հեռուստաընկերության Հայաստանի և մի շարք այլ երկրների գրասենյակների ղեկավարի դիտարկմամբ` կերպարը և բրենդն այն չէ, ինչ Հայաստանում կատարվում է: Դա այն է ինչ կատարվելու է: Երկրի կերպարը, որը կլինի 2,3,5 տարի հետո: Նրա խոսքով` բրենդինգը հաղորդակցություն է թիրախային խմբերի հետ: Այն կերպար է, որը պետք է էմոցիոնալ կերտել, ինչպես նաև պետք է լինի հագեցած և հիշվող: