
Մարտի 29-ին Հելսինկիում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Ֆինլանդիայի մայրաքաղաքում սառույցն առաջինը տրամադրվել է մենասահորդուհիներին: 37 մասնակիցների մեջ Հայաստանը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը:
Հայ գեղասահորդուհին, կարճ ծրագրում վաստակել է 55.20 միավոր և տեղ ապահովել է եզրափակչում, որտեղ մարտի 31-ին, կամավոր ծրագրում հանդես կգան 24 լավագույնները:
armsport.am