Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն Աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի E խմբի 5-րդ տուրում Ղազախստանի ընտրանու հետ խաղի առաջին րոպեներին վնասվածք էր ստացել:
Հանդիպման ընթացքում պարզ էր դարձել, որ վնասվածքը բավականին լուրջ է:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Գևորգ Ղազարյանն այս պահին գտնվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում և անցնում է բժշկական հետազոտություն:
armsport.am