Ձեռնարկատեր Ջեֆրի Բեզոսը, որը գլխավորում է Amazon ընկերությունը, և որին պատկանում է համանուն ինտերնետ-խանութը, մարտի 29-ին երկրորդ տեղն է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Bloomberg գործակալության վերջին գնահատումները:
Ավելի վաղ նշված վարկանիշում երկրորդ տեղն զբաղեցնում էր ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը՝ Berkshire Hathaway ներդրումային հոլդինգի սեփականատերը: Ֆոնդային վերջին սակարկությունների արդյունքներով Բեզոսը հետ է մղել Բաֆեթին:
Բեզոսի կարողությունն այժմ գնահատվում է 75,6 մլրդ դոլար, վերջին մեկ օրվա ընթացքում այն ավելացել է 1,49 մլրդ դոլարով: Մարտի 29-ի առևտրաշրջանի ժամանակ Amazon-ի կապիտալացումն աճել է մոտավորապես 9 մլրդ դոլարով: Բաֆեթի ակտիվների միագումար արժեքը գերազանցում է 74,9 մլրդ դոլարը, այն 24 ժամվա ընթացքում նվազել է 809 մլն դոլարով: