Հայկոն Անահիտ Սիմոնյանի, Անաստասիա Բրուխտի և Սուպեր Սաքոյի հետ նոր աշխատանք սկսելու մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկոն Անահիտ Սիմոնյանի, Անաստասիա Բրուխտի և Սուպեր Սաքոյի հետ նոր աշխատանք սկսելու մասին. life.tert.am

«Ես քոնն եմ». այսպես է կոչվում ռուսաստանաբնակ հայ երգչուհի Անաստասիա Բրուխտի և Սուպեր Սաքոյի նոր աշխատանքը, որը հանդիսատեսի դատին կհանձնվի ապրիլի վերջին։ Աշխատանքում մեծ դերակատարում ունի երգիչ Հայկոն։ Վերջինս հանդիսանում է զուգերգի գործիքավորողն ու երաժշտական պրոդյուսերը։ Tert.am Life-ի հետ զրույցում Հայկոն պատմել է աշխատանքի մանրամասները։

«Անաստասիայի և նրա պրոդյուսերի` Բարոնի հետ նոր ենք սկսել աշխատել, սակայն շատ ենք ընկերացել։ Բազմաթիվ նախագծեր կան, որ որոշել ենք միասին իրականացնել։ Սա մի գեղեցիկ  երգ է, որի հեղինակն Աննա Հովներն է։ Ես գործիքավորել եմ այն և կարելի է ասել, երաժշտական պրոդյուսերն եմ. ստուդիայի բոլոր աշխատանքներին ես եմ հետևել։ Երգի վրա աշխատել են հայտնի մասնագետներ։ Ուզում եմ առանձնացնել Կամո Սեյրանյանին, ով նվագել է դուդուկի հատվածը։ Ամերիկահայ ռեփեր Սուպեր Սաքոն ևս ներգրավվել է այս աշխատանքում։ Սա մի գեղեցիկ ստեղծագործություն է, որում հավաքվել են արվեստագետները»,– նշեց Հայկոն։

Երգիչը պատմեց, որ Սուպեր Սաքոն ավելի ուշ է միացել աշխատանքներին։ «Երգը ժամանակակից տենդենցների մեջ է` trap  ոճում։ Մենք ձայնագրությունից հետո  մտածեցինք, որ Սուպեր Սաքոն հետաքրքիր գույն կմտցնի այս երգի մեջ և առաջարկեցինք իրեն միանալ աշխատանքներին։ Սաքոյի հետ դեռևս բանակցությունների մեջ ենք` որ հատվածները թողնենք, որ հատվածները հանենք»,– ասաց երգիչը։

Ըստ Հայկոյի` երբ աշխատանքային թիմը բաժանվում է Հայաստանի և Ամերիկայի միջև, բարդություններ չեն առաջանում. «Հիմա շատ տաղանդավոր հայեր ունենք նաև Լոս Անջելեսում, ովքեր շատ լավ ձայնագրություններ են անում, տեսահոլովակ  նկարահանում։ Բազմաթիվ հայ երաժիշտներ ունենք, ովքեր ԱՄՆ–ում են ապրում, այնպես որ, մեզ համար շատ հեշտ է Միացյալ Նահանգների հետ աշխատելը»։

Այս անգամ Սաքոն ոչ թե ռեփ է կարդալու, այլ երգելու է։ Երգի տեսահոլովակի երևանյան նկարահանումներն արդեն իրականացվել են։ Տեսահոլովակի ռեժիսորը Արսեն Երեմյանն է։ Սաքոյի մասնակցությամբ հատվածները ԱՄՆ–ում կնկարահանվեն առաջիկա օրերին։

Տեսահոլովակում նկարահանվել է նաև Հայկոն։ «Ինձ շատ աբստրակտ ձևով են նկարահանել։ Քանի որ ես կոնսերվատիվ եմ, չեմ փոխում իմ իմիջը, սակայն տաղանդավոր ռեժիսոր Արսեն Երեմյանը շատ հետաքրքիր ձևով է տեսել ինձ։ Ինքն արել է այն, ինչ ես պետք է անեի. ես իմ դերի և նվագելու մեջ եմ, ինքն արդեն ռեժիսորական հնարքներով այնպես է արել, որ տեսահոլովակը հետաքրքիր լինի։ Արսենն ամերիկյան ոճով է արել ամեն ինչ»,– ասաց երգիչն ու ավելացրեց, որ տեսահոլովակի օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, ում հետ բազմիցս աշխատել են։

Հայկոյի կինը` Անահիտ Սիմոնյանն էլ տեսահոլովակի ոճաբանն է։ Երգիչը կարծիք հայտնեց, որ կնոջ աշխատանքի արդյունքը շատ գեղեցիկ ստացվել. «Անահիտը Անաստասիային շատ սիրել է թե՛ որպես մարդ, թե՛ որպես տաղանդավոր երգչուհի և օգնել է, որպեսզի տենդենցներին մոտ լինի»։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր