Միհրան Հարությունյանի նոր սիրելին բացահայտված է. ո՞վ և ինչպե՞ս է գաղտնազերծել նրան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Միհրան Հարությունյանի նոր սիրելին բացահայտված է. ո՞վ և ինչպե՞ս է գաղտնազերծել նրան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի անձնական կյանքի մասին ոչ այդքան շատ բան է հայտնի, բացի նրանից, որ նա մեծացնում է իր երկու տարեկան դստերը՝ Մոնիկային: Վերջինիս հետ «ծանոթանալ» ըմբիշի երկրպագուներին արդեն հաջողվել է՝ շնորհիվ ժամանակ առ ժամանակ համացանցում հայտնված լուսանկարների:

Նույնը, սակայն, չենք կարող ասել Միհրանի կնոջ, մեր տեղեկություններով՝ վաղուց արդեն նախկին կնոջ մասին: Ի դեպ՝ ուսումնասիրելով Միհրանի Instagram-ի էջը՝ կարծես թե գալիս ենք այն եզրակացության, որ մեր տեղեկությունները հավաստի են: Ավելին, ըստ մեր աղբյուրների՝ Միհրանի՝ օրեր առաջ Ռուսաստանում կայացած ծննդյան տարեդարձին ներկա է գտնվել նրա նոր սիրելին, ով Instagram-ում գրանցված է Մակտինա Բեբիյա անվամբ: Դատելով վերջինիս լուսանկարներից և տեսանյութերից՝ հասկանալի է դառնում, որ Մակտինան երգչուհի է, և գուցե հենց դա էլ առիթ է հանդիսացել, որ ինքն ու Միհրանը ծննդյան խնջույքի ժամանակ զուգերգով են հանդես եկել: Նշենք, որ այս ամենը «ֆիքսել» էր նաև երգիչ Արամեն, ով կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ միասին ևս ներկա է գտնվել Միհրանի ծննդյան 28-րդ տարեդարձին: Երգիչն իր Instagram-ի «story» հավելվածի միջոցով տեսանկարահանել էր Միհրանի և նրա սիրելիի զուգերգը, ինչից պարզ երևում էր, որ աղջիկը բավական հուզված էր տեղի ունեցածի պատճառով:

Տեղեկացնենք, որ Արամեն Միհրանի նոր սիրելիի միակ գաղտնազերծող չէ: Մարզիկի մտերիմներից մեկը՝ մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Պոլինա  Հակոբյանը (makeuppolinan), ով ևս ներկա է եղել խնջույքին, իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում Միհրանի և նրա սիրելիի՝ Մակտինայի հետ է:

asekose.am