«Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին. 1in.am
Advertisement 1000 x 90

«Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին. 1in.am

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ Լոռու մարզի ռեյտինգային թեկնածու Վահրամ Բաղդասարյանի հետ

-Ազատության հրապարակում ՕՐՕ դաշինքի հրավիրած երթին մասնակցել է նաև Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, և հայտարարել է, որ իշխանությունը պետք է փոխվի. «Ես այսօր ևս կրկնում եմ, որ իշխանությունը պետք է փոխվի, որովհետև իշխանության ղեկին գտնվում են մարդիկ, որոնք կազմակերպում են ընտանիքների և հատկապես կանանց նկատմամբ այդ տեղեկատվական տեռորը»: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը:

-Նա քաղաքական գործի՞չ է: Ես կանանց չեմ մեկնաբանում, մանավանդ ուրիշների կանանց: Բնականաբար, հորաքույր, մորաքույր, կին… Ես նման հարցեր չեմ մեկնաբանում։ Եթե լուրջ քաղաքական ուժերի հայտարարություն կա, ասեք՝ մեկնաբանեմ: Եթե կինը ամուսնու փոխարեն պատասխաններ է տալիս, պարզապես վերագրում եմ վիրավորվածությանը:

-Իշխանափոխությո՞ւն է ՕՐՕ-ն ուզում և հայտարարում է այդ մասին:

-Ով իշխանություն չունի, ուզում է իշխանափոխություն, որ գա իշխանության: Իշխանափոխությունը փողոցներում չեն անում, հիմա ընտրություններ են, և դուք կտեսնենք այդ մարդկանց ռեսուրսը, ովքեր իշխանափոխություն են ուզում: Իշխանափոխություն անում են սահմանադրական ճանապարհով, փողոցներում իշխանափոխություն անողները դրսից ներմուծված մարդիկ են, գործոններ, որոնք ցանկանում են լարել ներքաղաքական իրավիճակը: Իսկ ներքաղաքական իրավիճակը լարվելու դեպքում, դուք գիտեք, մենք ունենք հարևան 70-միլիոնանոց Թուրքիա և 10-միլիոնանոց Ադրբեջան, որոնք սպասում են այդ պահին:

-Չէ՞ որ Սեյրան Օհանյանը դուրս եկավ իշխանությունից: Արդյոք նրա նպատակը իշխանության մեջ լինե՞լն է:

-Իշխանության համապատասխան պոստից ազատվեց և դուրս է եկել, որ իշխանափոխություն անի: Իշխանափոխություն փողոցներում է անում:

 



Նման նյութեր