Մաֆիան ի սկզբանե ձևավորվել է Իտալիայի Սիցիլիա կղզու բնակչության ինքնապաշտպանության կազմակերպման համար: Մաֆիան դեմ էր կանգնում իշխողներին, որը երկար տարիներ ճնշում էր երկիրը: Մարդիկ արդարություն չէին սպասում կառավարության կողմից, այդ պատճառով էլ միշտ դիմում էին մաֆիային:
Երկար տարիների ընթացքում մաֆիոզները ձևավորել են կյանքի իրենց սկզբունքների յուրահատուկ փիլիսոփայությունը, որն օգնել է նրանց գոյատևել:
cluber-ը ներկայացնում է մաֆիոզների յուրահատուկ ցիտատները կյանքի մասին:
1. Լսիր այն խորհուրդները, որոնք քեզ տալիս են առավելություն, և երբեք նման խորհուրդներ մի տուր:
2. Եթե ստում ես, եղիր համառոտ:
3. Ձկանը սպանում է նրա բաց բերանը:
4. Մի «կպիր» խնդրին, քանի դեռ այն չի «կպել» քեզ:
5. Որոշ մարդիկ զգուշանում են, որ չպարտվեն: Զգույշ խաղալով դու միանշանակ կպարտվես:
6. Պատահական զուգադիպություններ չեն լինում:
7. Հիմարն այն է, ով չի կարողանում թաքցնել իր իմաստությունը:
8. Կարելի՞ է ներել թշնամուն: Աստված կների: Մեր գործը նրանց հանդիպումը կազմակերպելն է:
9. Համբերության մեկ րոպեն հավասար է հարմարավետության տասը տարվան:
10. Արծիվը չի որսում ճանճեր:
11. Ոչ մի անձնական բան. սա պարզապես բիզնես է:
12. Ես պատրաստ եմ տալ իմ երեսուն «գլուխ ջարդողներին» մի մարդու դիմաց, ով կկարողանա խնդիրները լուծել զրուցելով:
13. Շփումից հեշտ բան չկա:
14. Մի թափահարիր կանաչ խնձորենին. երբ խնձորը հասնի՝ այն ինքն իրեն կընկնի:
15. Օձին իր բնից միշտ հանիր ուրիշի ձեռքերով:
16. Փոքր ժամանակ ես Աստծուն աղոթում էի հեծանիվի համար: Հետո հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում: Ես գողացա հեծանիվ և սկսեցի աղոթել ներման համար:
17. Ժամանակ առ ժամանակ դիմացիր հիմարներին. կարող է մի արժեքավոր բան սովորես: Բայց երբեք մի վիճիր նրանց հետ:
18. Գետի խորությունը երկու ոտքերով մի ստուգիր:
19. Աշխարհը պատկանում է համբերատարներին:
20. Եղիր կոռեկտ բոլորի հետ, շփվող` շատերի հետ, մտերիմ` ընտրյալների հետ, ընկեր` անհատների հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am