Կամերունական ակումբի 16 ֆուտբոլիստ փորձել է անօրինական կերպով մնալ Ղրիմում
Advertisement 1000 x 90

Կամերունական ակումբի 16 ֆուտբոլիստ փորձել է անօրինական կերպով մնալ Ղրիմում

Կամերունի 15 և Բելգիայի 1 քաղաքացի ձերբակալվել է անօրինական կերպով Ղրիմում մնալու համար:

Ինչպես տեղեկացնում է «Крыминформ»-ը, ձերբակալված անձինք ներկայացնում են կամերունական «FC Yaounde II Academy» թիմը, որը մասնակցել է Ղրիմի ֆուտբոլային միության ձմեռային Բաց գավաթին:

Մրցաշարն անցկացվել է փետրվարի 8-ից 25-ը, որի ավարտից հետո կազմակերպիչները ֆուտբոլիստներին ճանապարհել են մինչև օդանավակայան:

Թեոդոսիայի դատարանը ֆուտբոլիստներին տուգանել է 2 հազարական ռուբլիով: Նրանք 10 օրվա ըն թացքում պետք է ինքնուրույն լքեն Ղրիմի տարածքը:

tert.am



Նման նյութեր