Հղի Բեյոնսեին քանդակել են պանրից
Advertisement 1000 x 90

Հղի Բեյոնսեին քանդակել են պանրից

Քանդակագործ Դևիդ Բրեդլին պանրից ստեղծել է ամերիկացի երգչուհի Բեյոնսեի արձանը: Ինչպես մարտի 30-ին հայտնել է The Telegraph-ը, քանդակը հատուկ ստեղծվել է պանրի և գինու փառատոնի առթիվ, որն ապրիլի 1-ին անցկացվելու է Լոնդոնում:

«Բրի-յոնսեի» պատրաստման համար օգտագործվել է 20 կիլոգրամ չեդեր պանիր:

Քանդակը կրկնում է այն լուսանկարը, որն արտիստուհին փետրվարին զետեղել էր իր Instagram-ում: Լուսանկարում հղի Բեյոնսեն ներքնազգեստով և շղարշով նստած է ծաղիկներից պատրաստված կոմպոզիցիայի ֆոնին: Կադրին կից գրության մեջ երգչուհին բաժանորդներին պատմել է, որ իր ամուսնու՝ Ջեյ Զիի հետ միասին երկվորյակների է սպասում:

Լուսանկարը շատ մեծ ժողովրդականություն է ձեռք բերել և առաջին ութ ժամվա ընթացքում հավաքել է 6,6 մլն լայք (մարտի 30-ի տվյալներով՝ ավելի քան 10,8 միլիոն):

 



Նման նյութեր