Ազգերի լիգա. խմբերի նախնական ցուցակը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ազգերի լիգա. խմբերի նախնական ցուցակը

2018 թվականի սեպտեմբերին կկայանան ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի առաջին հանդիպումները: Մրցաշարի շրջանակում 55 հավաքականները կբաժանվեն 4 դիվիզիոնի: Հանդիպումները կկայանան սեպտեմբերից մինչև նոյեմբեր: Եզրափակիչը կկայանա 2019 թվականի գարնանը:

Այս մրցաշարը եվրոպական ընտրանիներին լրացուցիչ հնարավորություն է տալիս պայքարել Եվրո-ի ուղեգրի համար: Միաժամանակ, հավաքականների խաղացանկը կխտանա, քանի որ Ազգերի Լիգային զուգահեռ անցկացվելու է նաև Եվրոպայի առաջնության որակավորման փուլը, որը մեկնարկելու է 2019 թվականի գարնանը: Խմբերի լավագույն 2 ընտրանիները ձեռք կբերեն Եվրոպայի առաջնության ուղեգրեր, իսկ մնացած 24 թիմերն Ազգերի Լիգայի շրջանակում կվիճարկեն 4 ուղեգիր միմյանց միջև:

Ազգերի Լիգայում լավ հանդես եկող հավաքականները կբարձրանան մեկ դիվիզիոնով, իսկ վատ հանդես եկողները` կնահանջեն:

Դիվիզիոնների վերջնական ցուցակը հայտնի կդառնա այս տարվա նոյեմբերի 15-ին:

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի Լիգայի խմբերի նախնական ցուցակը.

Դիվիզիոն A (երեքական հավաքական 4 խմբերում)

Գերմանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Բելգիա, Իսպանիա, Անգլիա, Շվեյցարիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան, Իսլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա

Դիվիզիոն B (երեքական հավաքական 4 խմբերում)

Իռլանդիա, Ռուսաստան, Ավստրիա, Շվեդիա, Սլովակիա, Ուելս, Ուկրաինա, Հոլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Չեխիա, Թուրքիա, Հունգարիա

Դիվիզիոն C (մեկ խմբում 3 հավաքական և 3 խմբում 4 հավաքական)

Հունաստան, Ռումինիա, Սլովենիա, Իսրայել, Սերբիա, Դանիա, Բուլղարիա, Ալբանիա, Շոտլանդիա, Մոնտենեգրո, Նորվեգիա, Լիտվա, Ադրբեջան, Կիպրոս, Հայաստան

Դիվիզիոն D (չորս խումբ` 4 հավաքականներով)

Էստոնիա, Ֆինլանդիա, Բելառուս, Վրաստան, Ֆարերյան կղզիներ, Լատվիա, Մակեդոնիա, Ղազախստան, Մոլդովա, Լյուքսեմբուրգ, Լիխտենշտեյն, Կոսովո, Մալթա, Անդորրա, Սան Մարինո, Ջիբրալթար

armsport.am