Հելսինկիում շարունակվում է գեղասահքի աշխարհի առաջնությունը:
Ֆինլանդիայի մայրաքաղաքում այսօր սառույցը տրամադրվել է մենասահորդներին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
36 մասնակիցների մեջ Հայաստանը ներկայացնում էր Սլավիկ Հայրապետյանը: Հայ գեղասահորդը կարճ ծրագրում հավաքել է 57.14 միավոր, ինչը չի բավարարել 24 լավագույնների հետ մտնել եզրափակիչ:
Մարտի 31-ին Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը հանդես կգա կարճ ծրագրում: Նույն օրը կանանց մենասահքում կամավոր ծրագրով սառույց կմտնի Անաստասիա Գալուստյանը:
armsport.am