
«Թուլուզի» կազմում վարձավճարով հանդես եկող ՊՍԺ-ի հարձակվող Օդսոն Էդուարը ձերբակալվել է:
Ինչպես տեղեկացնում է «Franceinfo»-ն, 19-ամյա ֆուտբոլիստին կասկածում են տրավմատիկ ատրճանակից կրակելու մեջ: Փետրվարի 11-ին Թուլուզում ավտոմեքենայից կրակ են բացել մարդու վրա, իսկ ղեկին է եղել Էդուարը:
Անհայտը ստացել է ականջի վնասվածք, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնի չէ, թե արդյոք ատրճանակից կրակել է հենց ֆուտբոլիստը:
armsport.am