Անահիտ Բախշյանը և Հրանտ Բագրատյանը Ենոքավանում ստորագրեցին առանձնահատուկ պայմանագիր. yelaket.am
Advertisement 1000 x 90

Անահիտ Բախշյանը և Հրանտ Բագրատյանը Ենոքավանում ստորագրեցին առանձնահատուկ պայմանագիր. yelaket.am

Մոտ երկու հարյուր տարվա պատմություն ունեցող Ենոքավանը այսօր հյուրընկալել էր Ազատ դեմոկրատներ կուսակցության երկու քաղաքական առաջնորդներին՝ Անահիտ Բախշյանին և Հրանտ Բագրատյանին: Պետք է նշել, որ համագյուղացիները տեսնելով քաղաքական գործիչներին իսկապես զարմացել էին: Նրանցից մեկն անգամ անկեղծացավ՝ ասելով, որ չէր սպասում նման գործիչների տեսնել իրենց գյուղում և այսքան համեստ կերպով: Այս համեստ հանդիպման նպատակը հետևյալն էր՝ քաղաքական գործիչները պետք է ստորագրեին համագյուղացիների կողմից մշակված զարգացման 12 կետերի տակ և պետք է կրեն պարտավորություն՝ մանդատ ստանալու պարագայում իրականություն դարձնել նախագիծը:

Ենոքավանցի Արտակը, որն ինքն էր կազմակերպել այս հանդիպումը, նշեց նաև, որ ծանոթանալով Ազատ դեմոկրատների ծրագրին շատ է զարմացել, երբ հասկացել է, որ կուսակցության և Հրանտ Բագրատյանի մշակած ծրագիրը բավականին նման է այն կետերին, որոնք մշակվել են ելնելով համայնքի խնդիրներից: Տիկին Բախշյանը նշում է, որ ստանալով համապատասխան քվեներ ինքը և իր թիմը ձեռնամուխ են լինելու բոլոր կետերի իրականություն դարձնելու գործընթացին: Վերջինս նաև մեծ ցավ է զգում, այն փաստից, որ այս համայնքը զգալիորեն դատարկվել է երկու-երեք տարիների համեմատությամբ նույնիսկ: Ազատ դեմոկրատների առաջնորդներն առաջին քաղաքական ներկայացուցիչներն էին, որ ստորագրեցին ենոքավանցիների զարգացման ծրագրի բոլոր 12 կետերի տակ: Համագյուղացիները ցանկացան, որ բոլորն իմանան, որ եթե քաղաքական ուժերը համաձայնություն չեն տալու զարգացման իրենց ծրագրին, ապա իրենք էլ չեն տալու իրենց քվեները նրանց:

yelaket.am



Նման նյութեր