Բաքուն ցուցադրաբար 73-ամյա հայ տղամարդուն 33 տարվա մեջ առաջին անգամ թույլ է տվել այցելել մոր գերեզման
Advertisement 1000 x 90

Բաքուն ցուցադրաբար 73-ամյա հայ տղամարդուն 33 տարվա մեջ առաջին անգամ թույլ է տվել այցելել մոր գերեզման

Հայկական ազգանուն ունեցող Ադրբեջանում ծնված Յուրի Սարգիսովին 33 տարվա մեջ առաջին անգամ թույլ են տվել այցելել Բաքվում գտնվող մոր գերեզման, այն էլ` ցուցադրաբար. փոխանցում է Rusarminfo-ն: Այս մասին պատմել է 73-ամյա տղամարդը՝ հրապարակայնորեն շնորհակալություն հայտնելով Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին:

«Վերջին անգամ ես խոնարհվել եմ մորս գերեզմանին 1984թ.: Երբ ես հաջորդ անգամ պատրաստվում էի գնալ, ինձ թույլ չտվեցին հայկական ազգանուն ունենալու պատճառով: Մորս գերեզմանը ինձ հետ միասին փնտրեցին Բաքվի ոստիկանությունն ու գերեզմանատան տնօրենը: Փնտրում էինք 5 ժամ, սակայն ի զարմանս ինձ` մորս գերեզմանը խնամված էր և ծաղիկներ էին դրված: Ուտելիս իմ կողքին միանգամից երեք մատուցող էր կանգնած: Ես նույնիսկ անհարմար զգացի, նման վերաբերմունքի սովոր չէի»,- ասել է Սարգիսովը «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հարցազրույցում: Յուրի Սարգիսովը ծնվել է խառը ընտանիքում. հայրը հայ է, մայրը՝ ռուս: Մինչև 1969թ. ապրել է Բաքվում, որից հետո տեղափոխվել է Մոսկվա: