«Ապրիլի 3, ժամը 20:00…». Ինչ հայտարարություններով հանդես կգան քաղաքական ուժերը
Advertisement 1000 x 90

«Ապրիլի 3, ժամը 20:00…». Ինչ հայտարարություններով հանդես կգան քաղաքական ուժերը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում՝ կանխատեսելով ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները՝ գրում է. «Ապրիլի 3, ժամը 20:00: ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները:
Ընտրություններին մասնակցող կուսակությունների ներկայացուցիչները հանդես եկան հայտարարություններով:

Շարմազանով
Մենք շնորհավորում ենք մեր ժողովրդին այս շատ կարևոր ընտրությունների առիթով:
Մեր ժողովուրդը իմաստուն որոշում կայացրեց և իր վստահության քվեն տվեց մեր կուսակցության ծրագրերին:
Խորհրդարան անցած ուժերին կոչ ենք անում լծվել մեր երկրի զարգացման և բարգավաճման գործին: Մենք մեր կոլեգաների հետ միասին աշխատելու ենք եկող տարիների ընթացքում:

Խորհրդարան չանցած ուժերին կոչ ենք անում արժանապատվորեն ընդունել իրենց պարտությունը և այս եկող տարիներին աշխատել ընտրողների վստահությունը ձեռք բերելու համար:

Գագիկ Ծառուկյան
Շնորհակալ եմ մեր ժողովրդին վստահության համար: 25 մանդատը շատ պատասխանատու ուժ է և մենք կարդարացնենք Ձեր վստահությունը:
Մեր խոսքը գործ է: Մենք ձեր կողքին ենք: Մենք Ձեզ հետ ենք: Մենք Դուք ենք:

Նիկոլ Փաշինյան
Ժողովուրդ, մենք ստացանք այն, ինչ Դուք մեզ տվեցիք: Դուք եք մեղավոր, որ մենք չկարողացանք իշխանափոխություն իրականացրել: Մենք գնում ենք խորհրդարան և ԱԺ ամբիոնից կշարունակենք բացահայտել այն ապորինությունները, որը կատարում են Սերժ և Սաշիկ Սարգսյանները: Հավատացեք մեզ, մյուս ընտրությունների ժամաակ մենք միասին կիրականացնենք իշխանափոխություն, եթե մեզ դրա համար անրաժեշտ ձայներ վստահեք:

Մենք ունենք 6 մանդատ և դրան նպաստեցին այն մարդիկ, ովքեր չեկան ընտրություններին, ովքեր քարոզում էին չմասնակցել ընտրություններին և դրանով օգնեցին ՀՀԿ-ին հաղթել ընրություններում:

Լևոն Զուրաբյան
Ժողովուրդ, խաղաղությունը բարդ և փշոտ ճանապարհ է և այդ ճանապարհը մենք Ձեզ հետ միասին պետք է անցնենք:

Մենք ստացանք այն, ինչ ստացել ենք: Դա ցույց է տալիս, որ պատերազմի պրոպոգանդան դժվար է հաղթահարել: Սակայն մենք շարունակելու ենք ձևավորել խաղաղության կորպուսը և կսատարենք իշխանությանը, եթե նրանք կամք դրսևորեն խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:
Մնացած հարցերում մենք կշարունակենք հետևողականորեն դաժանագույն կերպով քննադատել իշխանությանը:

Վարդան Օսկանյան
Դուք բոլորդ տեսաք և համոզվեցիք, թե ում դեմ էին աշխատում իշխանությունները և ով էր իրականում ընդդիմությունը: Մեր դեմ օգտագործեցին բոլոր միջոցները: Սակայն մենք շարունակելու ենք մեր պայքարը և լուռ չենք մնալու:

Սյոպա Սաֆարյան
Մենք չենք ընդունում այս արդյունքները: Մինչև մենք շարունակում ենք մնալ Եվրասիական Միությունում, մենք որևէ զարգացում չենք կարող ունենալ: Այս ընտրական սադրանքը Ռուսաստանն է կազմակերպել և թույլ չտվեցին իրոք գաղափարական և արևմտյան ուժին հայտնվել խորհրդարանում»: