Որպեսզի արագացնեք արդուկի գործընթացը, ձեզ ընդամենը փայլաթիթեղ պետք կգա։ Պարզապես արդուկի սեղանի կտորի տակ փայլաթիթեղ դրեք։
Այս տարբերակով ձեր հագուստի անգամ ամենափոքրիկ անհարթությունները կուղղվեն երկու կողմից էլ։ Եթե հագուստի կտորը նուրբ է, այն անմիջապես փայլաթիթեղի վրա փռեք, արդուկը պահեք շորից 3-5 սմ հեռավորության վրա ու միացրեք գոլորշու ռեժիմը։