Հայտնի են «Armenian Europe music awards»-ի հաղթողների անունները
Advertisement 1000 x 90

Հայտնի են «Armenian Europe music awards»-ի հաղթողների անունները

Հայկական մշակութային իրականության մեջ նախադեպը չունեցող Armenian Europe music awards առաջին երաժշտական մրցանակաբաշխությունն անցկացվեց մարտի 26-ին` Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենահեղինակավոր ZÉNITH համալիրում:

Մրցանակաբաշխությանը մասնակցել են Ջիվան Գասպարյանը, Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը, Հարութ Փամբուկչյանը, Թաթա Սիմոնյանը, Անդրեն, Արաքսյա Վարդերեսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Ռոզի Արմենը և այլք:

Մրցանակներ են հանձնվել 25 անվանակարգում: Ձեզ ենք ներկայացնում դրանք ու հաղթողների անունները:

1. «Նոստալգիա»- Արաքսյա Վարդերեսյան

2. «Հայ-Ֆրանսիական եղբայրության խորհրդանիշ»- Շառլ Ազնավուր

3. «Լավագույն ֆրանսիական երգահան»- Մարինե Թագակչյան

4. «Հայ երգի լեգենդ»- Հարութ Փամբուկչյան

5. «Հայ մշակույթի լեգենդ»- Ջիվան Գասպարյան

6. «Տարվա լավագույն երգչուհի»- Սիրուշո

7. «Տարվա լավագույն երգիչ»- Էրիկ

8. «Տարվա դուետ»- Հռիփսիմե Հակոբյան, Մարտին Մկրտչյան

9. «Տարվա երաժշտական նախագիծ»- Aram MP3 & Իվետա Մուկուչյան

10. «Հայ պարարվեստի դիցուհի»- Սոֆի Դևոյան

11. «Հայ փոփի ապագա»- Անգելինա Գասպարյան

12. «Տարվա փոփ-ռոք երգչուհի»- Սոնա

13. «Բոլոր ժամանակների լավագույն երգիչ»- Թաթա

15. «Երաժշտություն ֆիլմի համար»-Արթուր Գրիգորյան (“Կյանք ու Կռիվ”)

16. «Լիրիկական երգչուհի»- Քրիստինե Պեպելյան

17.«Լավագույն երաժշտական հեռուստանախագիծ»- ԲԵՆԵՖԻՍ (ռեժ.՝ Արթուր Մանուկյան)

18. «Լավագույն ալտերնատիվ երգիչ»- Ռոլանդ Գասպարյան

19. «Լավագույն ռադիոկայան Ֆրանսիայում»- ԱՅՖ

20. «Լավագույն ալբոմ»- Սիրուշո/ԱՐՄԱՏ

21. «Հայ/ֆրանսիական երգչուհի»- Ռոզի Արմեն

22. «Հայկական նորաձևության կուռք»- Լիլիթ Մարգարյան

23.«Տարվա լավագույն տեսահոլովակ»- Aram MP3/ԱՍԱ (ռեժ.՝ Արամայիս Հայրապետյան)

24. «Միջազգային տաղանդ»- Raffi Arto

25. «Հայ փոփ դիվա»- Իվետա Մուկուչյան

Մրցանակաբաշխության աջակիցներն են «ANNA KAROLINA PRODUCTION»-ը, «CHAHBAZIAN GROUP»-ը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը: