Վարչապետը հրաժարվեց Բաղրամյան 26-ում գրված ելույթից. newsbook.am
Advertisement 1000 x 90

Վարչապետը հրաժարվեց Բաղրամյան 26-ում գրված ելույթից. newsbook.am

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր ընտրություններից առաջ վերջին հանդիպումն է կազմակերպել ընտրողների հետ:

ՀԿ-ն միջոցառմանը պատրաստվել է ամենայն մանրամասնությամբ: Ելույթներ են գրվել բոլորի, այդ թվում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի համար, սակայն վերջինս հրաժարվեց իրեն հրամցվող տեքստից: Պնախարար Վիգեն Սարգսյանը ելույթից հետո հարթակ հրավիրեց Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին:

Հենց այդ պահին Սերժ Սարգսյանի արարողակարգի վարչության ղեկավարը մոտեցավ նրանց՝ փոխանցելու Բաղրամյան 26-ում նախապես գրված ելույթը: Սարգսյանը միանգամից վերցրեց այն, իսկ Կարեն Կարապետյանը, ձեռքի շարժումով հասկացրեց, որ ելույթն իրեն պետք չէ: Նա բարձրացավ բեմ և ինքնաբուխ ելույթ ունեցավ:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am



Նման նյութեր