ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կենսագրությունը
Advertisement 1000 x 90

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կենսագրությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Կարեն Կարապետյանը  նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Ներկայացնում ենք Կարեն Կարապետյանի կենսագրությունը:

Ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

1970-1980թթ. սովորել և ավարտել է Երևանի Լ. Տոլստոյի անվան միջնակարգ դպրոցը:

1980-1985թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

1989թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2010թ. ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, ունի 32 գիտական աշխատանք:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1985-1996թթ. աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայում: Միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում:

1996-1998թթ. աշխատել է «Հայէներգո» ՊՁ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ:

1998-2001թթ. աշխատել է «Հայէներգո» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն:

2001թ. նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ:

2001-2010 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրենը:

2009թ. ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:

2010-2011թթ. Երևանի քաղաքապետ:

2011-2016 թթ. «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ։

2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհրդի անդամ:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: 2008թ. ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ:

2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:



Նման նյութեր